Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլն» ու Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
«Լիվերպուլը» տանը 4:0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Գալաթասարային», որին Ստամբուլում պարտվել էր 0:1 հաշվով։
«Բավարիան» երկրորդ խաղում էլ հաղթեց իտալական «Ատալանտային»՝ 4:1:
Մադրիդի «Աթլետիկոն» Լոնդոնում 2:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին», սակայն պայքարը շարունակում է տանը 5:2 հաշվով հաղթանակի շնորհիվ։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Լիվերպուլ» - «Գալաթասարայ»՝ 4:0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:1)
Դոմինիկ Սոբոսլաի, 25, Ուգո Էկիտիկե, 51, Ռայան Գրավենբերխ, 53, Մոհամեդ Սալահ, 62
Չիրացրած 11մ՝ Մոհամեդ Սալահ, 45+4
«Բավարիա» - «Ատալանտա»՝ 4:1 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 6:1)
Հարի Քեյն, 25, 11մ, 54, Լենարտ Կառլ, 56, Լուիս Դիաս, 70 - Լազար Սամարջիչ, 85
«Տոտենհեմ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:5)
Ռանդլ Կոլո Մուանի, 30, Խավի Սիմոնս, 52, 90, 11մ - Խուլիան Ալվարես, 47, Դավիդ Գանցկո, 75
«Բարսելոնա» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 7:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)
Ռաֆինյա, 6, 72, Մարկ Բերնալ, 18, Լամին Յամալ, 45+7, 11մ, Ֆերմին Լոպես, 51, Ռոբերտ Լեւանդովսկի, 56, 51 - Էնթոնի Էլանգա, 15, 28
Քառորդ եզրափակիչի զույգերը
ՊՍԺ - «Լիվերպուլ»
«Ռեալ Մադրիդ» - «Բավարիա»
«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»
«Սպորտինգ» - «Արսենալ»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի